Ազատ ոճի պատանի ըմբիշները` աշխարհի առաջնությունում
Թբիլիսիում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի 2016 թ. աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցումային 1-ին օրը 5 քաշային կարգերի (42, 50, 58, 69 և 85 կգ) 102 պատանի ըմբիշներ կխաղարկեն այս մարզաձևի առաջնության առաջին 5 մեդալների հավաքածուները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գոհացնող կլինի, որ ազատ ոճի ըմբշամարտի մեր պատանեկան ընտրանին` գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ, ձեռնունայն չվերադառնա Թբիլիսիից: Երեկ երեկոյան կայացած վիճակահանության արդյունքներով ՀՀ պատվիրակները իմացել են իրենց առաջին մրցակիցներին:
42 կգ, 16 մասնակից, 1/8-րդ փուլ՝ Առաքել Մովսեսյան-Մադիյար Օրալ (Ղազախստան): Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում հանդիպելու է Սեյեդ Ազիմիսիյաչեղայ (Իրան)- Կուրտ Մք Հենրի (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ: 50 կգ, 20 մասնակից, ՀՀ այս քաշային կարգում պատվիրակ չունի:
1/8-րդ փուլ՝ Վրեժ Գրիգորյան (Հունաստան) - Դմիտրի Շամելա (Բելառուս): Այս զույգի հաղթողը քառորդ փուլում ուժերն է չափելու Ֆարուխ Շարիպով (Ուզբեկստան) - Ասգար Մամադալիև (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ:
58 կգ, 22 մասնակից, 1/16-րդ փուլ՝ Վազգեն Թևանյան - Պանագիոտիս Յոակեդիմիս (Հունաստան): Այս զույգի հաղթողը 1/8-րդ փուլում կմրցի Ադիլ Օսպանով (Ղազախստան) -Քոնոր Մքնեյս (Կանադա) զույգի հաղթողի հետ:
69 կգ, 24 մասնակից, 1/8-րդ փուլ՝ Գեղամ Գալստյան - Մարեկ Սադովսկի (Լեհաստան): Այս զույգի հաղթողը քառորդ փուլում հանդիպելու է Վիշալ Կալիռամանա (Հնդկաստան) - Սաջադ Ղոլամի (Իրան) հաղթողի հետ:
85 կգ, 20 մասնակից, 1/8-րդ փուլ՝ Մհեր Մարկոսյան - Ահլիման Գուլիև (Ադրբեջան): Այս զույգի հաղթողը կիսաերզփակչում հանդես գալու իրավունքը կվիճարկի Հյունտեր Լի (Կանադա) - Նաիլ Սեյար (Թուրքիա) հաղթողի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա