Հայաստանյան պրեմիերա՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանում սեպտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը ղեկավարելու է ուկրաինացի դիրիժոր Կիրիլ Կարաբիցը: Որպես մենակատարներ հանդես են գալու ճապոնացի ջութակահար Դայշին Կաշիմոտոն և ուկրաինացի ալտահար Անդրեյ Վիտովիչը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգին նաև կայանալու է Իվան Կարաբիցի «Կոնցերտ նվագախմբի համար թիվ 2» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան:
Երեկոյի ընթացքում հնչելու է նաև Վալենտին Սիլվեստրովի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ուիլիամ Ուոլթընի ստեղծագործություններից:
Հիշեցնենք, որ Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ն ընթացող փառատոնային ծրագիրն այս տարի գերհագեցած է. 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգներ, նաև հայտնի դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մենահամերգը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին