Պոչետինո. «Այդ պահը շատ դաժան էր, նույնիսկ արտասվեցի»
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հիշել է այն ժամանակները, երբ դեռ ֆուտբոլիստ էր և «Էսպանյոլում» հանդես էր գալիս Մարսելո Բյելսայի գլխավորությամբ: Տեղեկացնում է «The Telegraph»-ը:
«Ես այն ֆուտբոլիստն էի, ով ճշմարտությունն էր սիրում, իսկ մարզիչները միշտ անկեղծ էին ինձ հետ: Եթե ես վատ էի խաղում, նրանք այդպես էլ ասում էին: Այդպիսի բաները հարկավոր է լսել, երբ երիտասարդ ես, ապրում ես քո սեփական աշխարհում և վստահ ես, որ ամեն ինչ ճիշտ ես անում: Երբեմն անհրաժեշտ է, որ քեզ ասեց, թե այդ ի՞նչ ես անում:
Մի անգամ Բյելսան ինձ շատ կոպիտ ասաց, որ վատ եմ խաղացել: Այդ պահին շոկ ապրեցի և դա չկարողացա թաքցնել: Հետո նա ինձ ցույց տվեց, թե ինչն եմ սխալ արել և բացատրեց, թե որն է ճիշտը: Ապա ավելացրեց, որ եթե շարունակեմ այդպես խաղալ, ապա տեղ չեմ ունենա ոչ իր թիմում, ոչ էլ Արգենտինայի ազգային հավաքականում: Ինձ համար դա շատ դաժան էր: Տուն գնալու ճանապարհին նույնիսկ արտասվեցի: Որոշ ժամանակ անց հասկացա, որ նա իրավացի էր»,- պատմել է Պոչետինոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա