
Էջմիածնում թեկնածուին առևանգելու դեպքով կա ձերբակալված
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա֊ն։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք՝ 2016 թվականի սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ Էջմիածնում քաղաքապետի և ավագանու ընտրություններն այսօր են։