ՀՀ Նախագահն անձամբ պարգևատրեց մրցանակակիրներին
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարգևատրեցին Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում հաջողություն արձանագրած հայ մարզիկներին։ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ստացան 1 մլն դոլար արժողության բնակարաններ Երևանում։ Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը բնակարան ստացավ Գյումրիում, ինչպես նաև 30 մլն դրամ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը պարգևատրվեց 30 մլն դրամով։
Նշենք, որ Հայաստանը Բրազիլիայում պատվով ներկայացրած մարզիկներին անձամբ երկրի ղեկավարն էր պարգևատրում։ ՀՀ նախագահն իր խոսքում փաստեց, որ նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունը պատվով են ներկայացրել Օլիմպիական խաղերում, հերոսներ են՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ապագայում այդ հերոսների թիվը կավելանա։
Նախագահը նաև ակնարկեց Միհրան Հարությունյանի նկատմամբ դրսևորված անարդարացի վերաբերմունքի մասին՝ փաստելով, որ անարդարություն նաև մարզաշխարհում կա, և որ դրա դեմ պայքարի միակ ուղին քրտնաջան աշխատանքն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա