«Բարսելոնն» առաջարկում է ընդլայնել աշխարհի ակումբային առաջնությունը
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել է աշխարհի ակումբային առաջնության ձևաչափի փոփոխության հարցը։
Կատալոնցիների գաղափարի էությունն այն է, որ այն անցկացվի 2 տարին 1 անգամ, ամռանը։ Նաև ենթադրվում է, որ առաջնությանը կմասնակցեն 8-ական թիմեր Եվրոպայից ու Հարավային Ամերիկայից։ Մասնակիցների ընդհանուր քանակը կհասնի 24-ի, որոնց թվում 8 թիմ կներկայացնեն այլ մայրցամաքները։
Այս գաղափարը կիսում է նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, ով հիանալի գիտակցում է, որ այժմյան ձևաչափով մրցաշարը բավարար չափով գրավիչ չէ ինչպես երկրպագուների, այնպես էլ ակումբների համար, ուստի և քիչ եկամուտ է ապահովում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Բացի այդ, աշխարհի ակումբային առաջնության անցկացման ժամկետներն անհարմար են եվրոպական թիմերի համար, որոնք այդ մրցաշարից հետո հաճախ են խաղային անկում ունենում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա