Նյու-Ջերսիի երկաթգծի կայարանում պայթյուն է տեղի ունեցել
Նյու-Յորքում և Նյու-Ջերսիում հնարավոր է գործել է ակտիվ ահաբեկչական միավորում. այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով NBC հեռուստաալիքին:
«Իրավապահ մարմինների մի քանի ներկայացուցիչներ հաղորդել են իրենց անհանգստության մասին, որ ակտիվ ահաբեկչական բջիջը, որի մեջ մտնում են մի քանի մարդ, հնարավոր է գործել է Նյու-Յորքում և Նյու-Ջերսիում»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրությունում:
Աղբյուրը գրում է, որ շաբաթ երեկյան Մանհեթենի արևմտյան մասում պայթյուն է տեղի ունեցել, որից 29 մարդ է տուժել: Եվս մեկ պայթյուն էլ տեղի է ունեցել Նյու-Ջերսի նահանգում: Բացի դրանից Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել էր, որ Նյու Ջերսի նահանգի երկաթգծի կայարանում հայտնաբերված կասկածելի փաթեթում ևս մի քանի պայթուցիկ սարք է եղել: