Ադուրիսը կրկնել է Մեսսիի ու Ռամոսի նվաճումը
Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը գոլ խփեց Պրիմերայի անընդմեջ 12-րդ առաջնությունում։ Երեկ բասկյան ակումբն Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում կամային հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ։ Հանդիպման հերոսը դարձավ Իսպանիայի հավաքականի 35-ամյա հարձակվող Ադուրիսը՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Այդ գոլի շնորհիվ Ադուրիսը դարձավ երրորդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Իսպանիայի անընդմեջ 12-րդ առաջնությունում։ Մինչ այդ նման նվաճման էին հասել Սերխիո Ռամոսն ու Լիոնել Մեսսին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա