Աշտարակում ամենաքիչ ձայները ստացել է ԲՀԿ թեկնածուն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Աշտարակում հաղթանակ է տոնել Թովմաս Շահվերդյանը: Նա ինքնաառաջադրված էր, «Ավգոռ» ՍՊԸ տնօրենն է:
Քվեարկությանը մասնակցել է 10 973 ընտրող, Թ. Շահվերդյանի օգտին քվեարկել է 4 428: Անկուսակցական ինքնաառաջադրված մյուս թեկնածուի՝ Ռազմիկ Տերտերյանի օգտին քվեարկել է 3 031 ընտրող:
ՀՀԿ-ական ինքնաառաջադրված Աշոտ Ղալաչյանի օգտին քվեարկել է 2 440 մարդ:
Առավել քիչ ձայներ ստացել է ԲՀԿ կողմից առաջադրած թեկնածուն. Արշալույս Մեջլումյանի օգտին քվեարկել է 608 ընտրող: