Արծվիկ Մինասյան. Դրանք բոլորը լուծվող խնդիրներ են
Հիմնական խնդիրը լոգիստիկ և որոշակի վարչարարության հարցերն են, որոնք աստիճանաբար լուծվում են,- լրագրողների հետ զրուցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե գինեգործները բարձրացնում են արտահանման հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ ԵԱՏՄ գոտու. որքանո՞վ են դրանք լուծվում:
Ըստ Մինասյանի բացատրության՝ եթե անցյալ տարի հիմնական խոչընդոտները կարգավորման համակարգի լիարժեք ընկալումն էր, այս տարի եղան նաև տեխնիկական պատճառներ՝ կապված Լարսի անցակետի հետ:
«Դրանք բոլորը հաղթահարելի են, լուծվող խնդիրներ են, եթե կարողանանք պատշաճ որակն ապահովենք»,- ասաց Ա. Մինասյանը:
Ըստ նախարարի պաշտոնակատարի, այսօր նույն գինի, կոնյակ արտադրողների համար կարևորագույն հարցերից է՝ պատշաճ որակի ապահովում, որպեսզի հայկական գինին, կոնյակը չընկալվեն որպես ցածր որակի ապրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին