«ԱրմԹաբ»-ների, «ԱրմՖոն»-ների նկատմամբ բավականին հետաքրքրվածություն կա. Ա. Ոսկանյան
Եվ հայաստանյան, և արտասահմանյան սպառողների շրջանում բավականին հետաքրքրվածություն կա «ԱրմԹաբ» պլանշետների, «ԱրմՖոն» հեռախոսների նկատմամբ,-լրագրողների հետ զրույցում ասաց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հաղորդակցության գծով պատասխանատու Աննա Ոսկանյանը:
Նա արտադրության ծավալների, սպառման ծավալների հետ կապված որևէ թիվ չնշեց՝ ասելով, որ դեռևս որևէ թվային տվյալ չեն հրապարակում:
Ա. Ոսկանյանի խոսքով, հետաքրքրվածություն կա նաև իրենց արտադրած պլանշետ-համակարգիչներ նկատմամբ:
Նշենք, որ ընկերությունն իր արտադրանքը ներկայացրել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսում:
Հայկական արտադրության առաջին պլանշետը՝ «ԱրմԹաբ»-ը Երևանում պաշտոնապես ներկայացվել է 2014-ի փետրվարին: Նշենք, որ «ԱրմԹաբ»-ի արտադրությունն իրականացնում է հայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը: Այն համարվում է Հայաստանում Ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին ընկերությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական տնտեսության «զորահանդեսը»՝ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսում
- Վարչապետը ծանոթացել է հայկական պլանշետների արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին
- Armtab և Armphone. Հայկական պլանշետներն ու հեռախոսները համեմատաբար էժան կլինեն (լուսանկարներ)