Մրցակցային թեկնածու ունեցող համայնքներում խախտումների հավանականությունը բարձրանում է. Դիտորդ
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի հինգ մարզերի 300-ից ավելի համայնքներում տեղի ունեցած ընտրություններում «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը շուրջ 16 համայնքներում դիտորդական առաքելություն է անցկացրել:
«Շատ հաճախակի բարձրացված հարցերից մեկն այն էր, որ ընտրողը գալիս է ընտրատեղամաս ու բացահայտում, որ իր անվան դիմաց արդեն ընտրությունը կատարվել է: Սա լուրջ խնդիր է, որը պատահում է ոչ միայն ՏԻՄ ընտրություններում, այլ նաև համապետական ընտրություններում», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:
Ընդհանուր առմամբ, գնահատելով անցած ՏԻՄ ընտրությունները, Գրիգորյանն ասաց, որ համեմատաբար հանգիստ է եղել Տավուշի մարզում, իսկ ամենաշատ բողոքները ստացվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից: Բողոքների մեծ քանակը, ըստ Գրիգորյանի, եղել է նաև Արմավիրի մարզի Ջրառատ համայնքից:
«Ընդհանրապես մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այն համայնքներում, որտեղ գոնե մի քիչ մրցակցություն կամ այլընտրանքային թեկնածու կա, ապա այդ ընտրատըեղամասերում կամ համայնքներում ընտրախախտումների հավանականությունը բարձրանում է», -ներկայացրեց Գրիգորյանը:
Ասուլիսին ներկա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ իրենք այս ՏԻՄ ընտրություններում ունեցել են թեկնածու միայն Արարատի մարզի Նոր կյանք և Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում: «Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ մենք այդ երկու համայնքներում պահել ենք մեր թեկնածուին տրված յուրաքանչյուր ձայն», -հայտարարեց Նազարյանը:
Նշենք, որ Նոր Կյանք համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գարիկ Սարգսյանն ընտրվել էր, իսկ Ոսկեվազում ՔՊ-ի թեկնածուն պարտվել էր:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի խոշորացված համայնքներում միակ թեկնածուներն ընտրվեցին
- Գեներալ Մանվելի որդին դարձյալ քաղաքապետ է
- Ուջանում հաղթել է Դաշնակցական թեկնածուն
- Գլխավոր դատախազությունը հնարավոր խախտումների մասին 200 հաղորդում է ուսումնասիրել
- Աշտարակում ամենաքիչ ձայները ստացել է ԲՀԿ թեկնածուն
- Արայիկ Խանդոյանը ընտրություններում պարտվել է
- Կարկտահարություն՝ Շիրակի մարզի Նոր Կյանք, Մարմաշեն, Վահրամաբերդ և Մայիսյան համայնքներում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան