«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է երկարաձգել պայմանագիրը Ռեշֆորդի հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հարձակվողին թիմում պահել երկար ժամանակով։ Գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ 18-ամյա հարձակվողն ամռանը արդեն նոր պայմանագիր է կնքել «ՄՅու»-ի հետ, որի համաձայն՝ 5 տարի պետք է հանդես գա մանկունիանցիների կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա