Մոյեսը մեղադրել է Բեյոնսեին
«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պատմել է իր սաների պարտության պատճառների մասին։ «Սանդերլենդը» 4-րդ պարտությունը կրեց Անգլիայի առաջնության 5-րդ տուրում՝ 0։1 հաշվով զիջելով «Տոտենհեմին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դևիդ Մոյեսի սաները զիջել են «Մանչեսթեր Սիթիին», «Միդլսբրոյին» ու «Էվերտոնին»։ Միակ միավորը թիմը վաստակել է «Սաութհեմպտոնի» հետ խաղում՝ արձանագրելով 1։1 հաշիվ։
Գլխավոր մարզիչը գտել է պատճառը, թե ինչու է իր թիմն այդքան վատ մեկնարկել նոր մրցաշրջանում։ Մոյեսի խոսքերով՝ «Սանդերլենդի» բոլոր դժբախտությունների մեղավորը Բեյոնսեն է։ Ամերիկացի հանրահայտ երգչուհին մեղավոր է այնքանով, որքանով որ չի թույլատրել անգլիական թիմին՝ մարզվելու «Սթեդիում օֆ Լայթում»։ Բանն այն է, որ միջմրցաշրջանային հատվածում աստղային երգչուհին համերգ է կազմակերպել «Սանդերլենդի» մարզադաշտում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Էվերտոնի» նախկին գլխավոր մարզիչը հենց համերգներով է բացատրում այն, որ «Սանդերլենդն» անընդմեջ 6-րդ տարում չի կարողանում հաղթել մեկնարկային 4 խաղում։ Ավելի վաղ այդ մարզադաշտում հանդես են եկել այլ կատարողներ, այդ թվում՝ Ռիհաննան ու «One Direction»-ը։
Բացի այդ, Մոյեսը դժգոհել է նաև խաղացանկից, քանզի առաջին 5 խաղում թիմը սեփական մարզադաշտում ընդամենը 2 անգամ է խաղացել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա