«Յուվենթուսն» ու «Ինտերը» կպայքարեն Ֆաբրեգասի համար
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կարող է շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուսն» ու «Ինտերը»։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նաև «Միլանի» տեսադաշտում է հայտնվել, որը պատրաստ է այդ ֆուտբոլիստին փոխանակել Կառլոս Բակկայի հետ։
Ֆաբրեգասը «Չելսի» է տեղափոխվել 2014 թ.։ Ընթացիկ մրցաշրջանում նա ընդամենը 3 հանդիպման է մասնակցել, սակայն խաղադաշտում հայտնվել է միայն խաղերի վերջնամասում՝ խաղալով, ընդհանուր առմամբ, ընդամենը 32 րոպե։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա