Նոյեմբերյանի գործող քաղաքապետը պարտվել է
Նոյեմբերյանում գործող քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ում թեկնածությունն առաջադրել էր իշխող Հանրապետական կուսակցությունը, պարտվել է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն, նրա օգտին քվեարկել է 2355 ընտրող:
Գրանցված յոթ թեկնածուներից առավել շատ ձայներ ստացել է անկուսակցական, ինքնաառաջադրված, անհատ ձեռներեց Կարեն Աբազյանը: Նրա օգտին քվեարկել է 2588 մարդ:
Հիշեցնենք, որ Նոյեմբերյան համայնքը խոշորացվել է իր կազմում ներառելով 8 համայնք՝ Նոյեմբերյան, Բաղանիս, Բարեկամավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջևան:
Բարեկամավանի առայժմ գործող գյուղապետ, Նոյեմբերյանի համայնքապետի թենածու առաջադրված Գարիկ Աբազյանը ստացել է 852 ձայն, Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը 402 ձայն:
Հարակից հրապարակումներ`
- Ոսկեվազում հաղթել է «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն
- Ուջանում հաղթել է Դաշնակցական թեկնածուն
- Աշտարակում ամենաքիչ ձայները ստացել է ԲՀԿ թեկնածուն
- Նոր Կյանքում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն հաղթել է ՀՀԿ-ին
- Արայիկ Խանդոյանը ընտրություններում պարտվել է
- Ամերիկացի գեներալ. ՌԴ-ն ձգտում է սասանել Հյուսիսատլանտյան դաշինքի միասնականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին