Ուջանում հաղթել է Դաշնակցական թեկնածուն
Արագածոտնի մարզի Ուջան գյուղում համայնքապետի ընտրություններում գործող գյուղապետ Առաքել Հարոյանը չի վերընտրվել: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող Հանրապետական կուսակցությունը։
Գրանցված երկու թեկնածուներից հաղթանակ է տարել Դաշնակցական ինքնաառաջադրված Նաիրի Կիրակոսյանը:
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, նրա օգտին քվեարկել է 869-ը, իսկ գյուղապետի օգտին՝ 622 քաղաքացի:
Ուջանում 2 231 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1 532-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին