ՌԴ-ն Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը կներկայացնի «Օսկար»-ի
Ռուսաստանի օսկարյան հանձնաժողովի նիստին որոշվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացնել Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Դրախտ» սև-սպիտակ ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 73-րդ կինոփառատանում, որտեղ ֆիլմը լավագույն ռեժիսորական աշխատանքի համար արժանացել է «Արծաթե առյուծ»-ի:
Մի շարք երկրներ նույնպես իրենց ընտրությունը կատարել են «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ֆիլմ ներկայացնելկու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանից ներկայացվել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը: Ճապոնացի կինոռեժիսոր Յամադա Յոժիի «Եթե ես ապրեի իմ մայրիկի հետ» ֆիլմը նույնպես հավակնում է «Օսկար»-ի:
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնացի ռեժիսոր Յամադա Յոժիի ֆիլմը հավակնում է «Օսկար»-ի
- «Երկրաշարժ»-ը օսկարակիր լինի, Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հաղթանակը կլինի
- «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան