Բյուրականի աստղադիտարանը ՀՀ գիտության այցեքարտն է ամբողջ աշխարհում. Ռ. Մարտիրոսյան
Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը տոն է գիտական հանրության համար: Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ իր բացման խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Բյուրականի աստղադիտարանը, կարծես թե, հիմնադրվել է ԳԱԱ-ի հետ միասին, ԳԱԱ-ն հիմնադրվել է 1943-ին: Այդ տարիներին Համբարձումյանը նշանակվեց ԳԱԱ նախագահ և այդ տարիների Համբարձումյանի գիտական գործունեության աստեղային տարիներն էին: Բազմաթիվ աշխատություններ արվեցին աստղագիտության մեջ Համբարձումյանի կողմից, որոնք ամբողջ աշխարհում ընդունվեց, և աստղադիտարանը հանդիսացավ ՀՀ գիտության այցեքարտն ամբողջ աշխարհում»,-նշեց Ռ. Մարտիրոսյանը::
Նշենք, որ գիտաժողովը անցկացվում է «Անկայուն Տիեզերք, էներգետիկ պաշարներ, ակտիվության երևույթներ և էվոլուցիայի գործընթացներ » թեմայով: Գիտական կազմկոմիտեում ընդգրկված են գիտնականներ Հայաստանից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Իտալիայից: Հրավիրված զեկուցողների թվում են արտասահմանյան 24 և Հայաստանի 11 գիտնականներ, գիտաժողովի մասնակիցների ընդհանուր թիվը 70 է:
Գիտաժողովի նպատակն է քննարկել Բյուրականի աստղադիտարանում ծնունդ առած և հարակից գիտական ուղղություններում ձեռք բերված հաջողությունները՝ առաջխաղացման, գալակտիկաների միջուկային ակտիվության հետազոտական տիրույթները, ճառագայթման փոխանակման տեսությունը:
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին: 1998 թվականից այն կրում է առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի անունը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը շուրջ կես տարի է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է. Արեգ Միքայելյան
- Մենք Համբարձումյանով հիացած գալիս դառնում էինք աստղագետ, ոչ ոք չէր հարցնում աշխատավարձի մասին. Արեգ Միքայելյան
- Ամբողջությամբ վերանորոգվել է Բյուրականի 2.6 մետրանոց աստղադիտակը. Աստղադիտարանի տնօրեն
- Արեգ Միքայելյան. Հեշտ չէր հասնել Հայաստանը Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակելուն
- Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
- Բյուրականի աստղադիտարանի տնօրեն. Մեր գիտական ներուժը պահանջված է արտասահմանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան