Հայ վոլեյբոլիստների նորամուտը հաջող չէր
Բաթումի քաղաքում ավարտվեց Արևելյան երկրների լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունը։ Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստները առաջին անգամ մասնակցեցին այս մրցաշարին։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր կանանց թիմը (Մարիա Հովհաննիսյան և Նարե Հովհաննիսյան) կրեց երկու պարտություն Վրաստանի և Լիտվայի կանանց թիմերից և ընդհանուր հաշվարկով 19 թիմերի պայքարում գրավեց 13-րդ տեղ։
Տղամարդկանց մոտ առաջնության հանդիպումների արդյունքները երկու անգամ չեղարկվեց՝ վատ եղանակի պատճառով։ Լատվիայի զույգը ճանաչվեց առաջնության չեմպիոն` հաղթելով Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի թիմերին։Մեր տղամարդկանց թիմը (Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի) ընդհանուր հաշվարկով գրավեց 9-րդ տեղը՝ 16 թիմերի պայքարում։ Առաջնության մասնակցությունը և արդյունքները մեր մարզիկներին տվեցին 268 վարկանշային միավորներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա