Երիտասարդ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել
Ուկրաինայի Բերդիչև քաղաքում ավարտվել է բռնցքամարտի` Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է 3 մեդալ: 64 կգ քաշային կարգում Տոնի Գալստյանը եզրափակչում պարտվել է Վրաստանը ներկայացնող Էսկերխան Մադիևին և նվաճել արծաթե մեդալ: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ: Մադոյանը կիսաեզրափակչում պարտվել է ղազախ Սադրիդին Ահմեդովին, իսկ Հովհաննիսյանը` Ուկրաինան ներկայացնող Վյաչեսլավ Գավիրլյուկին:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 8 բռնցքամարտիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա