Սավիոլան կանցնի մարզչական գործունեության
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Խավիեր Սավիոլան կողմնորոշվել է կարիերայի շարունակության հարցում: 34-ամյա արգենտինացին, ով բնակություն է հաստատել Անդորրայում, կաշխատի տեղի «Օրդինո» թիմի մարզչական շտաբում: Այս մասին տեղեկացնում է «Sport Express»-ը:
«Ռեալի» և «Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստը մտադիր է իր փորձը փոխանցել երիտասարդ խաղացողներին:
Հիշեցնենք, որ տարեսկզին Սավիոլան հեռացել էր «Ռիվեր Փլեյթից»` ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում և, չստանալով գայթակղիչ առաջարկներ, ավարտել էր մարզական կարիերան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա