ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված սպորտլանդիայի հաղթողները հայտնի են
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից այսօր Երևանի № 71 հիմնական դպրոցում կազմակերպված սպորտլանդիան նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, սպորտլանդիայի հաղթող է ճանաչվել Երևանի Խ. Աբովյանի անվան № 2 հիմնական դպրոցի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի Ն. Ստեփանյանի անվան № 71 և Ա. Խանջյանի անվան № 53 հիմնական դպրոցների թիմերը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են նախարարության հավաստագրերով և բասկետբոլի գնդակներով: Հյուրընկալող դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը սպորտլանդիայի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար պարգևատրվել է նախարարության շնորհակալագրով:
Նշենք նաև, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված մարզական մասսայական միջոցառումների շրջանակներում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի հետ համատեղ վաղը՝ սեպտեմբերի 20-ին, կազմակերպելու է ևս մեկ ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա