Բալաբեկյանն ու Սիմոնին` միջազգային մրցաշարում
Թբիլիսի քաղաքում այսօր մեկնարկել է «Cartvella cup 2016» լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստներ Աշոտ Բալաբեկյանը և Անդրե Սիմոնին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարին մասնակցում են զույգեր Ռուսաստանից, Լատվիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Էստոնիայից, Հայաստանից և Վրաստանից։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող զույգը նոր էր վերադարձել Ուկրաինայից, որտեղ Արևելյան երկրների լողափնյա վոլեյբոլի առաջնությունում 16 թիմերի պայքարում գրավել էր 9-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա