Արցախի նախագահը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ Դատի գործունեությունն այս ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ կառույցի հետ սերտ համագործակցությունն այսուհետ ևս կպահպանվի:
Արցախի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ և ԼՂՀ անկախության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Բակո Սահակյանը Գրիգոր Սողոմոնյանին է հանձնել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբին շնորհված «Երախտագիտություն» մեդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին