Կազմակերպվում է անկախության տարիներին հայ ճարտարապետների կողմից ստեղծված նախագծերի ցուցահանդես
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հրատարակելու է «Հայաստանի արդի ճարտարապետությունը 1990-2016» եռալեզու գունավոր ալբոմը, ուր տեղ են գտնելու անկախության տարիներին հայ ճարտարապետների կողմից նախագծված և կառուցված շենքերն և շինությունները: Այս մասին հայտնում են քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից:
Անհրաժեշտ նյութերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո` (սեպտեմբերի 19-ը) սեպտեմբերի 20-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում կբացվի ներկայացված նյութերի ցուցահանդեսը:
Այս պահի դրությամբ ներկայացվել է 30 հայտ, այդ թվում նաև Արցախից: Հայտերին կից մասնակիցները ներկայացրել են ավելի քան 112 վահանակ և 4 մանրակերտ: