Արփինե Հովհաննիսյանը Վարշավայում ներկայացնելու է ԸՕ վերաբերյալ վերջին զարգացումները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի հրավերով, սեպտեմբերի 19-ին երկօրյա այցով մեկնել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ընտրական գնահատմանը և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջին զարգացումներն ու Հայաստանի ընտրական գործընթացի փորձը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում