Սիրիայում հրադադարի ռեժիմը շարունակել են խախտել
Սիրիայում զինված ընդհարումների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո հրադադարի ռեժիմը խախտվել է 302 անգամ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 12-ից սկսած զոհվել է 63 խաղաղ բնակիչը, ևս 252-ը վիրավորվել: Նա ավելացրել է, որ սիրիական բանակը 153 մարդու կորուստ է կրել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին 00.00 ժամին Ռուսաստանը և ԱՄՆ-ն կոչ էին արել բոլոր կողմերին կրակի դադարեցման պարտավորություն ստանձնել:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին մեկ օրում Հալեպը լքել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ
- Արաբագետները Սիրիայում հրադադարի լինել-չլինելու մասին
- Սիրիայում հրադադարի ապագան մշուշոտ է. Արաբագետ
- ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով պայմանավորվածություններ են ձեռք բերել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին