Նոր Կյանքում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն հաղթել է ՀՀԿ-ին
Արարատի մարզի Նոր կյանք համայնքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած գյուղապետի ընտրություններում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդ թեկնածու Գարիկ Սարգսյանը՝ հավաքելով 467 ընտրողի ձայն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկանում է, որ գործող գյուղապետ Հանրապետական կուսակցության անդամ Մայիս Աբրահամյանը ստացել է 400 ձայն։ Ի դեպ, վերջինին առաջադրել և պաշտպանում էր հենց ՀՀԿ-ն։
29-ամյա Գարիկ Սարգսյանին պաշտպանում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին