Եթե մարտավարական սկզբունքային փոփոխություն չանենք, թուրքը կփորձի էլի մի քանի դիրք գրավել. Վարդանով
«Հոկտեմբերին մենք պետք է պատրաստ լինենք: Ոչ թե հակառակորդը 100 տոկոս վրա կտա, այլ՝ եթե մենք զգոն չլինենք, եթե մենք մեր տակտիկական պատրաստության մեջ ու մարտավարական սկզբունքային փոփոխություն չանենք, թուրքը կփորձի նման գործողություններով էլի մի քանի դիրք գրավել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր դիտարկումները, հայտարարեց արցախյան ազատամարտի մասնակից, հետախույզ Վովա Վարդանովը:
Նա տեղեկացրեց, որ իրենք աշխատել են զորամասերի հետ և եզրակացրել, որ ապրիլյան պատերազմից հետո զորամասերում փորձում են հետևություններ անել, փորձում են փոփոխություններ կատարել, «ինչը ավելի ադեկվատ կդարձնի մեր հարվածը հակառակորդին, եթե նա փորձի հարձակվել»:
Ասաց, թե դիրքերում նույնիսկ երկրաբաններ է տեսել, ովքեր փորձանոթների մեջ հողի փորձանմուշներ են վերցրել՝ հողի խոնավությունը չափելու նպատակով:
«Կարճ ասած, մեր զորքերը աշխատում են, ու դա ինձ դուր ա գալիս», -նկատեց ազատամարտիկը:
Մատնանշելով հայկական կողմի սխալները, հետախույզը նկատեց, որ դա 94-ից հետո «հանգստանալու փուլն էր»:
«Այն մարդիկ, ովքեր բարձրաձայնում էին, որ թուրքը ռևանշիզմով է ապրում, երեխաներին դաստիարակում է հանուն Ղարաբաղի մեռնելու ոճի մեջ՝ չէին լսում, մտածում էին՝ թուրքի ողնաշարը կոտրվել է: Բայց ապրիլը ցույց տվեց, որ թուրքի ողնաշարը չէր կոտրվել», -հայտարարեց Վարդանովը՝ ընդգծելով, որ դրա նախանշանները կային դեռ 2015-ի օգոստոսին:
Նա նկատեց, թե հասարակությունը, որը ապրիլյան պատերազմի անհանգիստ էր, աշխույժ, այսօր մի տեսակ սառել է՝ մտածելով, թե վերջ, պատերազմն ավարտվել է:
«Չկա նման բան, հարգելիներս: Պատերազմը չի ավարտվել, քանի դեռ թուրքերին Կասպից ծովում չենք խեղդել: Մոռացեք», -սթափցնում է հետախույզը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան