ՀՀ նախագահը Ծառուկյանին պարգևատրել է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար:
Հրմանագրերից մեկով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ռաֆիկի Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ Լևոն Արսենի Ջուլֆալակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Նույն մեդալով պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Դավթի Ռոստոմյանը:
2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդ Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Պարգևատրվածների մասին այլ մանրամասներ՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. «Անարդարության դեմ պայքարելու միակ ձևը քրտնաջան աշխատանքն է»
- ՀՀ Նախագահն անձամբ պարգևատրեց մրցանակակիրներին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա