
Վերջին մեկ օրում Հալեպը լքել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ
Ավելի քան 100 մարդուց կազմված խումբը կարողացել է լքել Հալեպի արևելյան թաղամասերը՝ չնայած ահաբեկիչների սպառնալիքներին։ Նրանք խաղաղ քաղաքացիներ են։ Այս մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը։
«Երեկ արևելյան թաղամասերից կարողացել է փախչել ավելի քան 100 հոգի։ Այժմ նրանք այստեղ են՝ Ջաբրինում, և ներառված են ռուսական ու բելառուսական օգնության ստացման ցուցակում»,- ասել է ռազմական աղբյուրը։
Սիրիայի քաղաքացիներին առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրումն իրականացվել է Ջաբրին շրջանի ժամանակավոր տեղահանված անձանց ճամբարում:
Գրոհայինների կողմից զավթված արևելյան թաղամասերում ապրում է 200-300 հազար խաղաղ բնակիչ։ Գրոհայինները մահապատժի սպառնալիքով արգելել են բնակչությանը լքել Հալեպի արևելքը կազմակերպված մարդասիրական միջանցքներով։