Ալլեգրի. «Ինտերից» կրած պարտությունը ողբերգություն չէ»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին ամփոփել է «Ինտերի» հետ «A» սերիայի 4-րդ տուրի հանդիպման արդյունքները։ Հիշեցնենք, որ «Յուվենթուսը» պարտվել է 1։2 հաշվով։
«Մենք չկարողացանք նույնիսկ երկու րոպե պահպանել առավելությունը։ Նվազեցրեցինք ինտենսիվության մակարդակը և շատ ինքնագոհ տեսք ունեինք։ Այս պարտությունը պետք է կրակ վառի մեր մեջ, կարևոր դաս տա և երկնքից երկիր իջեցնի։
Կեղտոտ խաղ էր, կոպիտ։ Կարծես իսկական ճակատամարտ լիներ։ Արդյունքի հասնելու համար պետք է ավելի վճռական գործեինք, հաղթելու ցանկություն դրսևորեինք, հատկապես երբ առաջ անցանք հաշվի մեջ։
Այսօր խնդիրը մեր տեխնիկան էր։ Շատ հեշտ էինք կորցնում գնդակը, անտեղի փոխանցումներ կատարում։ Եվ այս մրցաշրջանում երրորդ գոլը բաց թողեցինք անկյունայինի խաղարկման արդյունքում։
Հարձակվողների համար հեշտ չէ, երբ ողջ թիմը վատ է խաղում։ Հիմա մենք պետք է թուլանանք և սկսենք նախապատրաստվել «Կալյարիի» հետ հանդիպմանը։ Այս պարտությունը ողբերգություն չէ»,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա