Արայիկ Խանդոյանը ընտրություններում պարտվել է
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած գյուղապետի ընտրություններում «Սասնա ծռեր» խմբի անդամ Միայնակ Գայլ անունով հայտնի Արայիկ Խանդոյանը պարտվել է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկանում է, որ նրա օգտին քվեարկել է 257 ընտրող։ Միևնույն ժամանակ, ըստ հրապարակված արդյունքների, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանը՝ Հանրապետական կուսակցությունից, չի ընտրվել. Նա ստացել է 311 ձայն։
Այս համայնքում գյուղապետ է ընտրվել անկուսակցական Նորաին Հակոբյանը՝ ստանալով 364 ընտրողի ձայն։
Ըստ ԿԸՀ տվյալների, Ծաղկահովիտ համայնքում ընտրելու իրավունք ունի 1 609 ընտրող։ Ընտրություններին մասնակցել են 951-ը։
Հիշեցնենք՝ անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ, արցախյան ազատամարտի մասնակից Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է Միայնակ Գայլ անունով, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում