Բենտեկե. «Ինձ համար «Լիվերպուլում» խաղալը մեծ պատիվ էր»
«Կրիստալ Պելասի» բելգիացի հարձակվող Քրիստիան Բենտեկեն պատմել է իր կարիերայի լիվերպուլյան փուլի մասին։ Հիշեցնենք, որ ամռանն է նա քառամյա պայմանագիր ստորագրել «Կրիստալ Պելասի» հետ։ «Լիվերպուլն» իր հարձակվողի համար ստացել է մոտ 27 մլն ֆունտ ստեռլինգ։
Բենտեկեն հայտարարել է, որ մերսիսայդյան ակումբում ոչ մեկի դեմ չարությամբ լցված չէ, որովհետև չի կարողացել դրսևորել իր լավագույն որակները։
«Ինձ համար «Լիվերպուլում» խաղալը մեծ պատիվ էր,- Բենտեկեի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Ես եմ որոշել տեղափոխվել այլ ակումբ և ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Սեփական ներուժը լիովին բացահայտելու հնարավորություն չունեի, բայց սա ֆուտբոլ է։ Հենց այդ պատճառով ես ոչ մեկի դեմ չարությամբ լցված չեմ։ Հիասթափված եմ միայն ինձանից, որովհետև կարճ ժամանակահատվածում, երբ պետք է դրսևորեի ինձ, խաղացի ոչ այնպես, ինչպես ուզում էի ու կարող էի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա