Եղնիկ գյուղում համայնքապետի թեկնածուները հավասար ձայներ են հավաքել
Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղում համայանքապետի երկու թեկնածուները հավաքել են հավասար թվով ձայներ: ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, ՀՀԿ կողմից առաջադրված գործող գյուղապետ Աշոտ Առաքելյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված, նույն գյուղի դպրոցի ուսուցիչ Արծրուն Սարգսյանը ստացել են 107 քվե:
2011 թ. ընդունված Ընտրական օրենսգրքի հոդվածը նման դեպքերի համար սահմանում է. «Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն»:
Թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վիճակահանությունը տեղի կունենա ուրբաթ օրը, երբ ամփոփվեն քվեարկության արդյունքները:
Նշենք, որ ԸՕ 74 հոդվածը սահմանում է քվեարկության արդյունքների ամփոփման ժամկետները.
«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրատարածքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկությանն օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է ընտրատարածքում քվեարկության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»:
Հարակից հրապարակումներ`
- Կին թեկնածուներից երկուսն են ընտրվել
- Սյունիքի խոշորացված համայնքներում միակ թեկնածուներն ընտրվեցին
- Նոյեմբերյանի գործող քաղաքապետը պարտվել է
- Ոսկեվազում հաղթել է «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն
- Գեներալ Մանվելի որդին դարձյալ քաղաքապետ է
- Ուջանում հաղթել է Դաշնակցական թեկնածուն
- Աշտարակում ամենաքիչ ձայները ստացել է ԲՀԿ թեկնածուն
- Նոր Կյանքում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն հաղթել է ՀՀԿ-ին
- Արայիկ Խանդոյանը ընտրություններում պարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան