«Obsis art» ընկերության տնօրեն. Մաքսային ձևակերպումները հոգնեցուցիչ են
«Obsis art» ընկերությունը տարբեր քարերից պատրաստում է գեղարվեստական իրեր: Հիմնականում արտահանում են, սակայն այսօր շատ է բարդացել արտահանումը, մաքսային ձևակերպումները հոգնեցուցիչ են,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Լևոն Շահումյանը:
Նա նշեց, որ Հայաստանը փոքր շուկա է, այդ պատճառով աշխատում են հիմնականում արտահանման ուղղությամբ՝ դեպի ԵԱՏՄ տարածքի երկրներ:
«Նախկինում արտահանել ենք նաև ԱՄՆ, Եվրոպա, սակայն հետագայում փոխեցինք շուկան, հարմարվեցինք այս շուկային: Հիմա այստեղի շուկան սնանկացել է, բայց եվրոպական, ամերիկյան շուկաների հետ էլ չեմ կարողանում համագործակցել»,- ասաց Լ. Շահումյանը:
Միաժամանակ նա կարծում է, որ հիմնական խնդիրները կլուծվեն, եթե մաքսային օրենքները հստակեցվեն:
«Obsis art» ընկերության արտադրանքը ներկայացված է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսում: Նշենք, որ սեպտեմբերի 19-22 ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված հայկական արտադրանքի մեծամասշտաբ ցուցադրությանը մասնակցում է 300-ից ավելի արտադրողներ և ծառայություն մատուցողներ։
Հարակից հրապարակումներ`
- «Բարվա»-ի ստեղծած համակարգը կարող է փրկել մրգատու այգիները ցրտահարությունից. Արամ Վարդանյան
- ՊՆ-ն փորձարկում է «UnicumArm» -ի արտադրած ռազմական նշանակության տեխնիկան. Տ.Բալոյան
- «ԱրմԹաբ»-ների, «ԱրմՖոն»-ների նկատմամբ բավականին հետաքրքրվածություն կա. Ա. Ոսկանյան
- Հայկական տնտեսության «զորահանդեսը»՝ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին