Խոսեպ Գվարդիոլա. «Քևին դե Բրեյնեն մեր Լիոնել Մեսսին է»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կողմնորոշվել է, թե ով է իր սիրելի ֆուտբոլիստը թիմում։ «Մանչեսթեր Սիթին» անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Բորնմուտի» դարպասը։ Գվարդիոլայի կարծիքով՝ այդ հաջողության մեջ գլխավոր դերը կատարել է Քևին դե Բրեյնեն։
«Քևինը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել։ Մեսսին յուրահատուկ է միշտ կլինի առաջին տեղում, սակայն բելգիացին գնում է նրա հետքերով։ Կարելի է ասել, որ դե Բրեյնեն մեր Մեսսին է «Մանչեսթեր Սիթիում»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա