Կապսի ջրամբարի տարածքում հորատման աշխատանքները կմեկնարկեն մինչև ձմեռ
Գերմանական զարգացման բանկի (KfW) ոռոգման ծրագրի կառավարիչ Սվեն Գրանցն այսօր ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի հետ հանդիպմանը ներկայացրել է Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի մանրամասները:
Գրանցի հավաստմամբ՝ Բանկն ընդունել է հայկական կողմից ներկայացված մի քանի նախապայմաններ՝ ծրագրի իրականացման վերաբերյալ: Նա նշել է, որ Կապսի ջրամբարի տարածքում հորատման աշխատանքները կսկսվեն մինչև ձմեռ:
Ա. Հարությունյանը գերմանացի գործընկերներին տեղեկացրել է, որ ծրագրի հետագա փուլերի իրականացման ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում և կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի արժեքն առաջին փուլում կազմում է 50 մլն եվրո: Ծրագիրը մտել է մանրամասն նախագծման և մրցութային փաստաթղթերի պատրաստման փուլ, որը կավարտվի 2017 թվականի 2-րդ կիսամյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում