Դեսպան Սաջադի. Հայաստանը կարող է Իրանը Ռուսաստանին կապող կամուրջ հանդիսանալ
Հայաստանը կարող է Իրանը Ռուսաստանին կապող կամուրջ հանդիսանալ,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին:
Իրանի դեսպանը, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարին, ասել է. «Հայաստանն այն երկրներից մեկն է, որը կարող է Իրանը Ռուսաստանին, ինչպես նաև Եվրասիայի չորս երկրներին կապող երկրներից մեկը հանդիսանալ: Ջանքեր են գործադրվում, որպեսզի Իրանի և Եվրասիայի միջև տնտեսական կապեր հաստատվեն, որից հետո Իրանը հնարավորություն կունենա իր ապրանքները հեշտությամբ արտահանել տարբեր երկրներ»:
Իրանի դեսպանը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի չեղարկմանը, նշել է, որ վիզային ռեժիմի չեղարկումից հետո քաղաքացիների այցելությունները երկու կողմերից է ավելացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին