Լուսանկարիչ Հայկ Մելքոնյանի երազների աշխարհը՝ ՆԱՄ-ում
«Նարեկացի» արվեստի միությունում այսօր բացվելու է Հայկ Մելքոնյանի «Իմ երազների աշխարհը» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին արվեստի կենտրոնից:
Հայկ Մելքոնյանը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, զբաղվում է նաև քայլարշավների և շրջագայությունների նախապատրաստմամբ և իրականացմամբ: Հեղինակը ցուցահանդեսի միջոցով ցանկանում է ներկայացնել Հայաստանի և իր երազների աշխարհի գեղեցկությունը, որպեսզի մարդիկ տեսնեն և արժանապես գնահատեն այն երկիրը, որտեղ ապրում են:
«Իմ երազների աշխարհը» ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 25-ը:
Այս ցուցահանդեսը Հայկ Մելքոնյանի՝ 4 մասից բաղկացած ցուցահանդեսի երրրորդ մասն է: Առաջինը կրել է«Քարացած ժամանակ» խորագիրը, երկրորդը՝ «Մի դիմանկարի պատմություն»:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում լուսանկարիչն ասել էր, որ եզրափակիչ ցուցահանդեսում ներկայացվելու են շարքերի բոլոր լուսանկարները՝ «Հայկական աշխարհներ» խորագրով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին