«Բախտ եմ ունեցել հանդիպել Վիկտոր Համբարձումյանի հետ». իտալացի գիտնական
«Նման հոբելյանները միշտ ծառայութում են որպես հաշվետվություն, որոնց ժամանակ տեսնում ենք թե ինչ ունենք, ինչի ենք հասել, ապագայի համար ինչ հնարավորություններ կա»,-այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Նա նշեց, որ գիտաժողովի ժամանակ իր զեկուցման մեջ համառոտ ձևով կներկայացնի աստղադիտարանի 70-ամյա պատմությունը՝ ցույց տալով թե վերելքները, թե վայրէջքները, ինչպես նաև այսօրվա դրությունը. «Գիտաժողովը նաև հավաքել է մարդկանց, ովքեր կապ են ունեցել Բյուրականի աստղադիտարանի հետ և եկել են տեսնելու, թե ապագայում ինչպես են շարունակելու համագործակցությունը»:
Լրագրողների հարցին, թե ներկայամուս արդիականացման խնդիր ունի՞ աստղադիտարանը, թե՞ ոչ, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Արդիկանացումն այնպեսիս բան է, որ երբեք չի դադարում, այդ խնդիրը միշտ կա ու պետք է լինի, եթե չլինի, կնշանակի դու դադարում ես քայլել: Եվ Ինչպես Վիկտոր Համբարձույանն էր ասում՝ կարևորը չնմանակել ուրիշներին, գտնել սեփական ճանապարհը և այդ ճանապարհով համառորեն առաջ շարժվել»:
Գիտաժողովին ներկա Իտալիայի Բատովայի համալսարանի գիտնական Մասիմո Տորադոն լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ինքը բախտ է ունեցել հանդիպել Վիկտոր Համբարձումյանի հետ, Հայաստանում՝ Բյուրականի աստղադիտարանում էլ սովորել է Համբարձումյանի թեորիան:
«1994-ին առաջին անգամ այցելել եմ Բյուրականի աստղադիտարան, այնտեղ սովորել եմ Համբարձումյանի թեորիան, այնտեղ աշխատել և որոշակի արդյունքներ եմ գրանցել: Այս տարի նշվում է աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակը, ինչը մեծ իրադարձություն է: Արդեն 32 տարի է, ինչ հայերի հետ համագործակցում եմ և գիտական ծրագրեր ենք իրականացնում»,-ասաց իտալացի գիտնական:
Նշենք, որ գիտաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 23-ը՝ Բյուրականի աստղադիտարանում:
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականի աստղադիտարանը ՀՀ գիտության այցեքարտն է ամբողջ աշխարհում. Ռ. Մարտիրոսյան
- Հայաստանը շուրջ կես տարի է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է. Արեգ Միքայելյան
- Մենք Համբարձումյանով հիացած գալիս դառնում էինք աստղագետ, ոչ ոք չէր հարցնում աշխատավարձի մասին. Արեգ Միքայելյան
- Ամբողջությամբ վերանորոգվել է Բյուրականի 2.6 մետրանոց աստղադիտակը. Աստղադիտարանի տնօրեն
- Արեգ Միքայելյան. Հեշտ չէր հասնել Հայաստանը Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակելուն
- Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
- Բյուրականի աստղադիտարանի տնօրեն. Մեր գիտական ներուժը պահանջված է արտասահմանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան