Յուրգեն Կլոպ. «Մեծ խաղերից հետո ես միշտ գրկախառնվում եմ իմ ֆուտբոլիստների հետ»
«Ստեմֆորդ Բրիջում» անցկացրած հաղթական հանդիպումից հետո Յուրգեն Կլոպը չի սեղմել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ձեռքը։ Դրա փոխարեն նա վազել է խաղադաշտ և ամուր գրկել «Լիվերպուլի» ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին։
«Չելսիին» հաղթելուն համար մենք շատ ջանքեր գործադրեցինք։ Զգացումների ազդեցության տակ ես մոռացա Անտոնիոյին։ Ինձ համար խաղացողներին շնորհավորելը շատ կարևոր էր։ Մեծ խաղերից հետո ես միշտ գրկախառնվում եմ իմ ֆուտբոլիստների հետ»,- Կլոպի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա