Սյունիքի խոշորացված համայնքներում միակ թեկնածուներն ընտրվեցին
Սյունիքի խոշորացված 4 համայնքներում երեկ գյուղապետ են ընտրել: Ուշագրավ է, որ խոշորացված համայնքներից երեքում մեկ թեկնածու էր գրանցված:
Գորիսում, որն իր կազմում ներառել է տասը համայնքներ՝ Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ, միակ թեկնածուն Գորիսի գործող համայնքապետն էր: ՀՀԿ կողմից առաջադրված Վաչագան Ադունցի օգտին քվեարկել է 8367 ընտրող: Դեմ է քվեարկել 1 171 ընտրող:
Սյունիքի խոշորացված հաջորդ համայնքը Մեղրին է: Դրա կազմում ներառվել է 13 համայնք՝ Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն: Այստեղ էլ գրանցված էր մեկ թեկնածու՝ ՀՀԿ կողմից առաջադրված Մխիթար Զաքարյանը, ով Ագարակի քաղաքապետն էր: Նրա օգտին քվեարկել է 6099 ընտրող: Դեմ է քվեարկել 183 ընտրող:
Գորայքն իր կազմի մեջ ներառել է Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան համայնքները: Այստեղ գրանցված երկու թեկնածու կար՝ Գորայքի համայնքապետ , ինքնաառաջադրված Առուստամ Առուստամյանը և Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանը:
Քվեարկության մասնակիցներն առավել շատ քվեարկել են Առուստամ Առուստամյանի օգտին: Նա ստացել է 558 ձայն:
Սյունիքի մարզի Տեղ համայնքն իր մեջ ներառել է Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն համայնքները: Միակ թեկնածուն՝ Ներսես Շադունցը առաջադրված է ՀՀԿ-ի կողմից, նա աշխատում է մարզպետարանիում՝ գյուղբաժնի պետն է: Նրա օգտին քվեարկել է 2 708 ընտրող, դեմ է քվեարկել 70 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան