Սևանա լճի հանրային լողափերում 2016թ. հանգստացել է 160-180 հազար մարդ
2016թ. լողաշրջանի ընթացքում հանրային լողափերից օգտվել են մեծ թվով հանգստացողներ՝ 160-180 հազար մարդ: Բնապահպանության նախարարություն հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախորդ երկու տարիներին «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում գործող հանրային լողափերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լողափերն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ:
«Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս 1 հանրային լողափ»,-հայտնում են նախարարությունից:
Այս նպատակը իրագործելու համար ՀՀ կառավարության կողմից «Սևան» ԱՊ-ի ռեկրեացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողամաս: Լողափի կառուցապատման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են:
Առկա է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը:
ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու /50 մլն. դրամ/ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի N1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
Կառուցապատման ընթացքում նախատեսվում են նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ՝ «Սևան» ԱՊ, Ծովագյուղ համայնք և այլն:
Նշենք, որ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ ուժերով այս պահի դրությամբ գործում է 11 հանրային լողափ՝ 32.46 հա մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատև հանգստի համար նախատեսված առանց ծառայությունների լողափեր:
11 հանրային լողափերից 7-ը ստեղծվել են ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 527-Ն և 07.06.2012թ. թիվ 752-Ն որոշումներով, իսկ 4-ը առանձնացվել են «Սևան» ԱՊ-ի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային լողափերում հանգստի շրջանն այսօրվանից մեկնարկում է
- Հանրային լողափերի ավելացումը կբերի նրան, որ մասնավորները վերանայեն իրենց քաղաքականությունը. Ավալյան
- Սևանի հանրային լողափերը ավելանում են
- Սևանի հանրային լողափերը նախապատրաստվել են հանգստի շրջանի բացմանը
- Սևանի հանրային լողափերում կան երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ
- Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիսի երկրորդ կեսից (Լուսանկարներ)
- Ա.Ավալյան. Սևանա լճում գործող հանրային լողափերը բավականին ծանրաբեռնված են
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան