Երևանում այսօր մեկնարկում է արգենտինական ֆիլմերի V փառատոնը
Սեպտեմբերի 19-24-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Արգենտինական ֆիլմերի V փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Դեսպանության կողմից:
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` ժամը 19:00, «Մոսկվա» կինոթատրոնում:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ, որոնք կներկայացվեն բնօրինակ լեզվով եւ հայերեն ու անգլերեն ենթագրերով:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Ֆիլմերի ժամանակացույց`
19 Սեպտեմբեր, 20։00
«ՍՊԱՍԱԶԱՆԳ», 2009
Ռեժիսոր`Էրնան Գոլդֆրիդ
Կատակերգություն, դրամա, 106 րոպե
Դերերում`Նատալիա Օրեիրո, Դիեգո Պերետտի, Նորմա Ալեանդրո
Հայերերն եւ անգլերեն ենթագրերով:
21 Սեպտեմբեր, 20։00
«ԿՈՂՄՆԱՊԱՏԵՐ», 2011
Ռեժիսոր` Գուստավո Տառետտո
Կատակերգություն, դրամա, 95 րոպե
Դերերում` Խավիեր Դրոլաս, Պիլար Լոպես դե Այալա, Ինես Էֆրոն
Հայերեն և անգլերեն ենթագրերով:
22 Սեպտեմբեր, 20։00
«ՀԱՐԵՎԱՆԸ», 2009
Ռեժիսոր` Մարիանո Կոն, Գաստոն Դուպրատ
Կատակերգություն, դրամա, 110 րոպե
Դերերում`Ռաֆայել Սպրեգելբուրդ, Դանիել Արաոս, Էուխենիա Ալոնսո
Հայերեն և անգլերեն ենթագրերով:
23 Սեպտեմբեր, 20։00
«ՏՈՀՄԸ», 2015
Ռեժիսոր` Պաբլո Տրապերո
Դրամա, 110 րոպե
Դերերում` Գիլյերմո Ֆրանչելա, Պետեր Լանսանի, Լիլի Պոպովիչ
Հայերեն և անգլերեն ենթագրերով:
24 Սեպտեմբեր, 16։00
«ԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ԱՆՏԱՌԻ ՀԵՔԻԱԹՆԵՐ», 2010
Ռեժիսոր` Լիլիանա Ռոմերո, Նորման Ռուիս
Անիմացիա, 76 րոպե
Հայերեն և անգլերեն ենթագրերով: