Գլխավոր դատախազությունը հնարավոր խախտումների մասին 200 հաղորդում է ուսումնասիրել
Սեպտեմբերի18-ին Հայաստանի 300-ից ավելի համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է ավելի քան 200 հաղորդում հնարավոր խախտումների վերաբերյալ։ Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ ավելի քան 200 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/:
Դրանցից 108-ը, որոնք առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ, ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան