Բրավոն բացատրել է, թե ինչու է հեռացել «Բարսելոնից»
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն պատմել է, թե ինչու է հեռացել «Բարսելոնից»: Նա նաև ժխտել է այն խոսակցությունները, թե իբր կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է իր նախկին թիմակից Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ: Այս մասին տեղեկացնում է «Cadena Ser»-ը:
«Բարսելոնն» ինձ առաջարկեց երկարաձգել պայմանագրիս ժամկետը, բայց, գնահատելով թիմի մտադրությունները, ղեկավարությանն ասացի, որ չեմ պատրաստվում 4 տարի շարունակ նստել պահեստայինների նստարանին:
Ինչ վերաբերում է տեր Շտեգենի հետ կոնֆլիկտին, ապա նրա հետ երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել և նմանատիպ խոսակցություններն իրականությանը չեմ համապատասխանում»,- ասել է Բրավոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա