ՊՆ-ն փորձարկում է «UnicumArm» -ի արտադրած ռազմական նշանակության տեխնիկան. Տ.Բալոյան
«UnicumArm» ընկերությունը Հայաստանում արտասահմանյան տեխնոլոգիաներով հավաքում է գիշերային տեսանելիության սարքավորումներ՝ նշանոցներ, մոնոկուլյարներ, բինոկուլյարներ: Այժմ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից փորձարկումներ են իրականացվում,- լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Տիգրան Բալոյանը:
Նա նշեց, որ դեռևս վաճառքի կամ որևէ շուկա չեն ներկայացրել, բայց պատրաստվում են սպառել ինչպես հայկական շուկայում, այնպես էլ արտերկրում:
Տ. Բալոյանն ասաց, որ ծրագրում են ընդլայնել իրեն գործունեությունը, առաջիկայում նախատեսում են արտադրել նաև ջերմատեսիլ սարքավորումներ:
Նշենք, որ ընկերությունն իր արտադրանքը ներկայացրել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսում:
«Արփիսոլար» ընկերությունը ցուցահանդեսում ներկայացրել է վակումային ջրատաքացուցիչներ:
Ըստ ընկերության մարկեթինգ-մենեջեր Ելենա Այվազյանի, արևային ջրատաքացուցիչները կիրառում են բնակարաններում, սեփական տներում, կենտրոնացված ջրամատակարարումով շենքերում: Աշխատում են ողջ տարի, ապահովում են տաք ջրամատակարարում, նաև ջեռուցում:
«Ամբողջությամբ աշխատում է արևային էներգիայի շնորհիվ: Բացի այդ, յուրաքանչյուր համակարգի մեջ տեղադրված է տեն, որն աշխատում է շատ ամպամած եղանակներին»,- ասաց նա:
Ե. Այվազյանի խոսքով, տվյալ պահին իրենց արտադրամասը գտնվում է Սիրիայում, ուզում են առաջիկայում տեղափոխել Հայաստան՝ Տավուշի մարզ:
Հարակից հրապարակումներ`
- «ԱրմԹաբ»-ների, «ԱրմՖոն»-ների նկատմամբ բավականին հետաքրքրվածություն կա. Ա. Ոսկանյան
- Հայկական տնտեսության «զորահանդեսը»՝ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին