Մինո Ռայոլա. «Հենրիխ Մխիթարյանը պետք է տեղափոխվեր այլ ակումբ»
Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան պատմել է այն մասին, թե ինչպես իր հաճախորդները հայտնվեցին «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
«Հենրիխ Մխիթարյանի պարագայում իրավիճակը բարդ էր: Մենք գրեթե պայմանավորվել էինք Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի հետ, սակայն Դորտմունդի «Բորուսիան» նրան բաց չթողեց: Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ ճնշում գործադրել գերմանական թիմի վրա:
Ինչ վերաբերում է Զլատան Իբրահիմովիչին, ապա նա համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդի» ոճին: Նա անվախ է և ունի հաղթողի հոգեբանություն: Իբրան 34 տարեկան է, սակայն Պրեմիեր լիգայի ամենաքննարկվող ֆուտբոլիստն է»,- ասել է Ռայոլան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա